Հյուրանոց Մենյու  

Եթե դուք առաջին անգամ եք Երևանում և ցանկություն կա լավագույնս ճանաչել հայի մեծ ոգին և հյուրասիրությունը` անպայման այցելեք անմոռանալի այս վայրը, որը կոչվում է Նոր Ձորաբերդ: Մինչև 19դ վերջը Երևանի հարավ-արևմտյան այս մուտքի մոտ, Հրազդան գետի հին կամրջից վեր Երևանի հին բերդն էր, իսկ քիչ այն կողմ հին թաղերից մեկը` Ձորագյուղը: Փոխվել են ժամանակները, և շնորհաշատ ու ազատասեր քաղաքաբնակների ` Երևանի առաջին պաշտպանների երազանքը մի օր իրականանալու էր…

Ահա Հրազդանի կիրճի ձորափին, բերդի պես ամուր, բայց և թեթև, բաց ու հրավիրող, հետաքրքիր մի կառույց, որն իր հյուրընկալ դռներն է բացել 2002թ-ից: Լավագույն հարմարությունների ու փորձառու մասնագետների սպասարկման շնորհիվ այստեղ երաշխավորված են ձեր հանգստի ու վայելքի ամենատպավորիչ ժամերը. Վստահ եղեք, հարմար է թե ընկերական ու պաշտոնական հավաքների, ծիսական ցանկացած արարողության, խնջույքի ու հավաքույթի, բանկետների, լանչի թե ֆուրշետների համար, այլ կերպ ասած` բոլորի համար,բոլոր դեպքերում:

Հայաստանի Հանրապետություն
Երևան, Ձորափի 19/4:
Tel.: (+374 10) 53-77-54, 53-81-27
E-mail: info@nordzoraberd.am
           nordzoraberd@info.am